Ստեղծվել է հավելված` էլեկտրոնային նամակներին պատասխանելու համար (տեսանյութ)

7Robin Labs նորաստեղծ ընկերությունը ստեղծել է Less.Mail հավելվածը, որը ինքնուրույն պատասխանում է էլեկտրոնային նամակներին՝ առաջնորդվելով օգտագործողի հրահանգներով: Հավելվածը նախատեսված է Android-ի համար:

Այն ստեղծված է Robin տեխնոլոգիայով, որը նման է Apple-ի Siri-ին կամ Google Now-ին: Robin-ից օգտվողների թիվն արդեն գերազանցում է 1 միլիոնը: Less.Mail-ը կարդում է Ձեր ստացած նամակները, ինչից հետո օգտագործողը կարող է թելադրել պատասխանի մոտավոր պարունակությունը, օրինակ՝ պայմանավորվել հանդիպել, ընդունել կամ մերժել համագործակցության առաջարկը և այլն:

Less.Mail-ի ստեղծողներն ասում են, որ հավելվածը կխնայի այն ժամանակը, որը մարդիկ ծախսում են էլեկտրոնային նամակներին պատասխանելու վրա: Հավելվածը նաև կարող է կազմել պատասխանների շաբլոններ և հանդիպումներ նշանակել՝ ըստ օգտագործողի օրացույցի:

Եթե հավելվածը հաջողվի, ապա Robin Labs-ը պլանավորում է ստեղծել Less.Mail նաև iOS-ի համար:


Աղբյուրը՝ lookatme.ru