Sony-ն Դուբայում բացելու է ստորջրյա խանութ

Sony-ն Դուբայում բացելու է ստորջրյա խանութ

SonySony ընկերությունը Դուբայում պատրաստվում է բացել ստորջրյա խանութ։ Xperia Aquatech Store կոչվող խանութ-սրահում կներկայացվեն ընկերության արտադրանքները, իսկ շեշտը կդրվի Sony-ի անջրանցիկ սմարթֆոնների և աքսեսուարների վրա։

Xperia Aquatech Store-ի յուրաքանչյուր հաճախորդ հնարավորություն կունենա օգտվել հատուկ դայվերներից․ խանութը տեղակայված կլինի չորս մետր խորության վրա։ Սրահի բացումը հնարավոր է կայանա ս․թ․ դեկտեմբերի 3-ին։

Հիշեցնենք, որ նախկինում նույնպես Sony-ն աչքի է ընկել մարկետինգային հետաքրքիր գաղափարներով։ Օրինակ՝ ընկերությունը վաճառում էր անջրանցիկ MP3-նվագարկինչեր, որոնք տեղադրված էին ջրով լի շշերում։

Աղբյուրը՝ Sony