Թիմ Քուք․ Apple Watch-ը կարիք կլինի լիցքավորել ամեն օր

Թիմ Քուք․ Apple Watch-ը կարիք կլինի լիցքավորել ամեն օր

Apple ընկերության ղեկավար Թիմ Քուքը (Tim Cook) WSJ.D կոնֆերանսի ընթացքում պատմել է ընկերության արտադրանքների մասին մանրամասներ։ Քուքը նշել է, որ Apple Watch-ի ստեղծողները հասկանում են, որ այն, ինչ նախատեսված է կրելու համար, շատ անձնական է և պետք է համեստ լինի։ Բացի այդ՝ Քուքը խոսել է խելացի ժամացույցի տեխնիկական պարամետրերից․ պարզվում է՝ սարքն անհրաժեշտ կլինի լիցքավորել ամեն օր, քանի որ օրվա ընթացքում այն շատ հաճախ է օգտագործվելու։

406606

Ավելի վաղ փորձագետները կարծում էին, որ Apple Watch-ի մարտկոցը կբավականացնի երեք-չորս օր։ Խելացի ժամացույցի տեխնիկական տվյալների մասին առայժմ պաշտոնական տվյալներ չկան։ Հավանաբար, սա կապված է նրա հետ, որ սարքի փորձարկումներն ու ծրագրային ապահովումը դեռ ավարտին հասցված չեն։ Հիշեցնենք, որ Watch-ը վաճառքի է դուրս գալու 2015-ի սկզբին։

Աղբյուրը՝ WSJ․com