Ներկայացվել է Motorola DROID Turbo սմարթֆոնը

Ներկայացվել է Motorola DROID Turbo սմարթֆոնը

motorola-droid-turbo-verizon-51

Պաշտոնապես ներկայացվել է Motorola-ի նոր հզոր սմարթֆոնը` Motorola DROID Turbo, որն առայժմ կաշխատի Verizon Wireless օպերատորի ցանցում:

Նորույթն ունի 5,2 դյույմ անկյունագծով և Gorilla Glass 3.0 տեխնոլոգիայով AMOLED էկրան (Quad HD, 2560×1440 կետայնություն), քառամիջուկ Qualcomm Snapdragon 805 պրոցեսոր և 3 ԳԲ օպերատիվ հիշողություն: Սմարթֆոնն ունի նաև 21 ՄՊ տեսախցիկ` մինչև 4K որակի տեսանյութեր նկարելու հնարավորությամբ: 3900 մԱ/ժ ծավալով կուտակիչն ապահովում է մինչև 48 ժամ ավտոնոմ աշխատանք` միջին ծանրաբեռնվածությամբ, ընդ որում` 15 րոպե տևողությամբ լիցքավորումը կհերիքի 8 ժամ աշխատանքի համար։

motorola-droid-turbo-verizon-32 (1)

406640

Motorola DROID Turbo սմարթֆոնն ունի մետաղական շրջանակով շրջապատված կեվլարե (MGF) իրան: Բացի դրանից՝ սմարթֆոնը ջրադիմացկուն է. այն չի վնասվում ջրի կաթիլներից և անգամ ջրի շթից:

Սմարթֆոնը կթողարկվի 32 և 64 ԳԲ տարբերակներով, իսկ թողարկման ամսաթիվը հոկտեմբերի 30-նն է: 32 ԳԲ տարբերակի գինը $199 է երկտարյա պայմանագրով, իսկ 64 ԳԲ տարբերակինը` $249,99: