YouTube-ը կթողարկի վճարովի տարբերակ, որը գովազդներ չի պարունակի

Սյուզեն Վոջիցկի
Սյուզեն Վոջիցկի

YouTube-ի վճարովի տարբերակը չի պարունակի գովազդներ։ Այս մասին խոսել է նաև վիդեոհոսթինգի ղեկավար Սյուզեն Վոջիցկին (Susan Wojcicki) Code Mobile համաժողովի ընթացքում։ Նա նաև հաստատել է, որ YouTube-ը զբաղվում է սեփական երաժշտական ծառայության ստեղծմամբ։

2013-ի աշնանը YouTube-ը թույլ տվեց մի քանի ալիքների տերերին վաճառել օրիգինալ տեսանյութերը դիտելու հնարավորությունը, սակայն այս ձևաչափն առայժմ մեծ տարածում չունի։

Թե երբ կթողարկվի վճարովի տարբերակը, առայժմ պարզ չէ։

Աղբյուրը՝ The Wall Street Journal