Facebook-ի մեկ եռամսյակի եկամուտն անցել է 3 միլիարդը

Facebook-ի մեկ եռամսյակի եկամուտն անցել է 3 միլիարդը

Facebook-ի եռամսյակի եկամուտը գերազանցել է Ուոլ Սթրիթի կանխատեսումները: Ֆինանսական բարձր ցուցանիշներն ապահովել է բջջային գովազդը:

Ըստ 3-րդ եռամսյակի արդյունքների, որը եզրափակվեց 2014թ.-ի սեպտեմբերի 30-ին, Facebook-ի մաքուր շահույթը կազմում է $806 մլն: Մաքուր շահույթը հասել է 43 ցենտի՝ մեկ ակցիայի համար, ինչը 3 ցենտով ավելի է, քան կանխատեսում էին Reuters-ի վերլուծաբանները:
2

Հաշվետու ժամանակաշրջանի ավարտին Facebook-ի հաշվին հավաքվել էր $9 մլն կանխիկ, և դա այն դեպքում, երբ նախորդ տարի դրամական պահուստները կազմում էին 3,32 մլն:

Նախորդ եռամսյակում սոցցանցի գովազդային շահույթը տարվա ընթացքում բարձրացել էր 64%-ով՝ կազմելով 2,96մլրդ., որից 66%-ը բջջային գովազդի շահույթն էր: Նախորդ տարի այդ ցուցանիշը 41% էր:
1
Մարկ Ցուկերբերգի հաշվետվությունից հետևում է նաև, որ հուլիս-սեպտեմբեր ամիսների ընթացքում Facebook-ի ամենօրյա ակտիվ օգտագործողների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 19%-ով և հասել է 864 միլիոնի: Սոցցանցի օգտվողներից մոտ 703 մլն մարդ ամեն օր մուտք է գործում կայք սմարթֆոնով կամ պլանշետով: Այն մարդկանց քանակը, ովքեր գոնե ամիսը մեկ անգամ օգտվում են Facebook-ից 1,35 մլրդ է՝ 14%-ով ավելի նախորդ տարվա համեմատ:

Աղբյուրը՝ Facebook

Թեգեր: Facebook