Flowkey-ն օնլայն կսովորեցնի դաշնամուր նվագել

Flowkey-ն օնլայն կսովորեցնի դաշնամուր նվագել

Snimok-ekrana-2014-10-16-v-11.26.321-605x295Flowkey ծառայությունը ստեղծված է նրանց համար, ովքեր ցանկանում են դաշնամուր նվագել սովորել: Ձեզ անհրաժեշտ կլինի միայն դաշնամուր և գրանցում կայքում, որն անվճար է:

Ծառայության գլխավոր առանձնահատկությունն այն է, որ որևէ ստեղծագործություն սովորելուց հետո պետք է այն նվագել դաշնամուրի վրա, և այդ պահին համակարգչի միկրոֆոնի միջոցով Flowkey-ը «կլսի» Ձեր նվագն իրական ժամանակում և կտեղեկացնի սխալների մասին:

 

Snimok-ekrana-2014-10-16-v-11.47.09-520x330

Flowkey-ում տեղադրված բոլոր ստեղծագործությունները բաժանված են չորս կատեգորիաների` սկսնակ, միջին,  բարձր և պրոֆեսիոնալ մակարդակների: Կարելի է սովորելիս անջատել աջ կամ ձախ ձեռքը` պարտիաներն առանձին սովորելու համար: Էկրանի մի հատվածում նվագում է նաև ուսուցիչը, որի նվագը կարելի է արագացնել կամ դանդաղեցնել:

Snimok-ekrana-2014-10-16-v-11.47.18-520x330

Flowkey-ն այժմ գտնվում է թեստավորման բետա-ռեժիմում, սակայն բոլոր ֆունկցիաները շատ լավ աշխատում են:

Աղբյուրը` Flowkey