Sony ընկերությունն սկսել է ավելի էժան էկրաններ որոնել իր սմարթֆոնների համար

Sony ընկերությունն սկսել է ավելի էժան էկրաններ որոնել իր սմարթֆոնների համար

Sony ընկերության բջջային բիզնեսը շարունակում է կորուստներ կրել չնայած նրան, որ ընկերության արտադրած սմարթֆոնները ոչ միայն մրցակիցների մակարդակին են, այլև որոշ դեպքերում գերազանցում են նրանց:

Sony ընկերության մասնագետներն արդեն նվազեցրել են վաճառված սարքերի քանակի կանխագուշակումը և վերանայել դրոշակակիր սմարթֆոնների թողարկման մարտավարությունը: Ինչպես հաղորդում է աղբյուրը, որպես այս բարդ իրավիճակից ելք դիտարկվում է ավելի էժան հեղուկ-բյուրեղային և սենսորային էկրանների որոնումը: Ի դեպ, Optoelectronics ընկերությունն արդեն մեծացրել է OGS տեխնոլոգիայով էկրանների մատակարարումը ճապոնական ընկերությանը:

z3-137Սա իհարկե չի նշանակում, որ Sony ընկերության սմարթֆոնները կստանան ավելի ցածրորակ էկրաններ: Արտադրողն ընդամենը փոխում է մատակարարին: Սակայն Sony-ն պետք է ավելի զգույշ լինի, չէ որ վերջին ժամանակներում ընկերության հասցեին հիմնական մեղադրանքները հենց էկրանների` մրցակից ընկերությունների համեմատությամբ ավելի ցածր որակի թեմայով էին:

Աղբյուրը՝ http://www.ixbt.com

Բաժիններ: Mobile, Tech