Samsung-ը ներկայացրել է А սերիայի սմարթֆոններ (տեսանյութ)

Galaxy-A5-Lifestyle-8Samsung ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է А սերիայի սմարթֆոններ, որոնք առանձնանում են բարակ մետաղական կաղապարով։ Խոսքը Galaxy A3 և Galaxy A5 մոդելների մասին է, որոնք պրակտիկ են և ֆունկցիոնալ։

А3-ի հաստությունը 6,9 մմ է, իսկ А5 մոդելինը՝ 6,7 մմ։ Երկու մոդելներն էլ ունեն 5 ՄՊ դիմային տեսախցիկ և աշխատում են LTE-ցանցերում։

A5-ն ունի SuperAMOLED-էկրան՝ 1280 x 720 թույլատրությամբ, քառամիջուկ պրոցեսոր՝ 1,2 ԳՀց հաճախությամբ։ Մոդելի օպերատիվ հիշողությունը 2 ԳԲ է, իսկ ներքինը՝ 32 ԳԲ։ Հիմնական տեսախցիկը 13 ՄՊ է, իսկ մարտկոցի տարողությունը՝ 2300 մԱ/ժ։

galaxy-a5

Ինչ վերաբերում է Galaxy A3-ին, ապա այն ունի 4,5 դյույմանոց SuperAMOLED-էկրան՝ 960 x 540 թույլատրությամբ, կրկին քառամիջուկ պրոցեսոր՝ 1,2 ԳՀց հաճախությամբ, 1 ԳԲ օպերատիվ և 16 ԳԲ ներքին հիշողություն։ Այս մոդելի մարտկոցի տարողությունը 1900 մԱ/ժ է։

galaxy-a3

Երկու մոդելներն էլ աշխատում են Android 4.4 KitKat օպերացիոն համակարգով և վաճառքի դուրս կգան նոյեմբերի ընթացքում։ Գների մասին տեղեկություն առայժմ չկա։

Աղբյուրը՝ phonearena.com