Կթողարկվի Android-ի համար նախատեսված Microsoft Office փաթեթ

office-for-android-750x415Microsoft ընկերությունը պատրաստվում է թողարկել  Android-ի համար նախատեսված Office-փաթեթ։ Ներկա պահին փաթեթը գտնվում է մշակման փուլում, սակայն նոյեմբերի սկզբին այն, ամենայն հավանականությամբ, արդեն հասանելի կլինի։ Այս մասին հաղորդում է ZDNet կայքը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։

Ներկա պահին Google Play-ում հասանելի է Microsoft Office հավելվածը, որը տրամադրվում է անվճար, սակայն այն չունի խմբագրման լայն հնարավորություններ։ Իսկ փաթեթի նոր տարբերակը թույլ կտա օգտագործողներին խմբագրել փաստաթղթերն այնպես, ինչպես Windows-տարբերակում։

Աղբյուրը՝ zdnet.com