MAID խելացի միկրոալիքային վառարանը կառավարվում է ձայնային հրահանգներով (նկարներ, տեսանյութ)

MAID խելացի միկրոալիքային վառարանը կառավարվում է ձայնային հրահանգներով (նկարներ, տեսանյութ)

27942df15efdf42e18dd6ca5e6c1fb8d_largeՊալո Ալտոյում հիմնադրված SectorCube նորաստեղծ ընկերությունը Kickstarter-ում ներկայացրել է MAID խելացի միկրոալիքային վառարանը, որի նպատակն է հեշտացնել ուտելիքի պատրաստումը։ Բացի միկրոալիքային վառարան լինելուց՝ Maid-ը նաև ջեռոց է։ Այն կարելի է կառավարել ձայնային հրահանգներով։ Վառարանն ունի նաև բազմաթիվ սենսորներ, և կարիք չկա որոշել ջերմաստիճանը․ բավական է վառարանին ասել՝ թե ինչ եք պատրաստում, և այն ինքնուրույն կընտրի ամենաօպտիմալ ջերմաստիճանը։


MAID-ը հասկանում է նաև ժեստերը և ունի 6 դյույմանոց թաչսքրին, որի միջոցով կարելի է փնտրել ու ընտրել տարբեր բաղադրատոմսեր, դիտել այս կամ այն ճաշատեսակի պատրաստման տեսանյութեր և այլն։

3868d439c9a0a04b2a9ecf9937d8b14c_large

Վառարանն ունի նաև հատուկ հավելված, որի միջոցով օգտագործողը սմարթֆոնին ծանուցումներ է ստանում, երբ, օրինակ, ուտելիքն արդեն պատրաստ է։ Հավելվածը նաև հնարավորություն է տալիս հեռակա կառավարել վառարանի ջերմաստիճանը և այլն։

80d7e46a014cd21d260394d93ad360a4_large

Առջևում դեռ 30 օր կա, սակայն վառարանը հասցրել է հավաքել գրեթե ամբողջ պահանջվող գումարը՝ մոտ 50 հազար դոլար։

71eb362318f44b58140e4661e2978327_large

1e11642b2186cf2fcc96e26563016ebf_large

Աղբյուրը՝ Digitaltrends․com