Samsung Galaxy Note 4–ն այսօրվանից վաճառվում է Հայաստանում

uk_SM-N910FZKEBTU_000258056_Combination-Pen_blackՀոկտեմբերի 31-ին Samsung/Mobile Сentre վաճառասրահում «Samsung» ընկերությունը հայ սպառողներին պաշտոնապես ներկայացրեց Samsung Galaxy Note 4 սմարթֆոնը, որի վաճառքը Հայաստանում կմեկնարկի նոյեմբերի 1-ին:

Չորս տարուց ավելի է, ինչ «Samsung Electronics»-ը առանձնանում է նորաձևությունն ու նորարար տեխնոլոգիաները համադրելու կատարյալ ունակությամբ: Ընկերությունը դարձել է պլանշետ-սմարթֆոններ արտադրող լավագույն ընկերությունը շուկայում, այլ կերպ ասած՝ շուկայի առաջատարը: «Samsung Electronics» ընկերության հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Անդրանիկ Շահբազյանը ներկայացրեց հեռախոսի տեխնիկական և դիզայներական առանձնահատկությունները: Հաճախորդների ժամանակակից կենսակերպին համապատասխանելու համար GALAXY Note 4-ի դիզայներները ձևավորման մեջ օգտագործել են ժամանակակից շեշտադրումներ՝ ստեղծելով մետաղական շրջանակով և բարձրակարգ կաշվե տեսք ստացած ետնամասի պատյանով սմարթֆոն: Ոգեշնչված թղթե նոթատետրի պատմությամբ՝ GALAXY Note 4-ը նախատեսված է օգտատիրոջ ամենաթանկարժեք հուշերը ու մտքերը ապահով և մշտապես հասանելի պահելու համար: Նորացված բազմապատուհան աշխատանքի համակարգը ապահովում է առավել արագ և հարմարավետ աշխատանք:

uk_SM-N910FZKEBTU_000258012_Front_black

Samsung GALAXY Note 4-ի չափերն են 153,5 x 78,6 x 8,5 մմ, քաշը՝ 176 գրամ: Samsung GALAXY Note 4-ն օժտված է 2560 х 1440 պիքսելների թողունակությամբ, 5,7-դյույմանոց Super AMOLED էկրանով, 1.9 ԳՀց հաճախականությամբ ութ միջուկանի Samsung Exynos 5433 պրոցեսորով, 3 ԳԲ օպերատիվ և 32 ԳԲ ներկառուցված հիշողությամբ, որն microSD-ի միջոցով ընդլայնվում է ևս 128 ԳԲ–ով:

Samsung GALAXY Note 4-ը համալրված է օպտիկական կայունացման խելացի համակարգով և կրկնակի լուսարձակիչ դիոդային ֆլեշով հագեցած 16ՄՊ հիմնական և 3.7 ՄՊ լայնանկյուն տեսապակիով դիմային տեսախցիկներով: Սմարթֆոնն աշխատում է նաև 4-րդ սերնդի ցանցում (LTE): Սմարթֆոնն աշխատում է Android 4.4 KitKat օպերացիոն համակարգով:

GALAXY Note 4-ը համալրված է մարտկոցի արագ լիցքավորման համակարգով, ինչը թույլ է տալիս սմարթֆոնը լիցքավորել 0%-ից մինչև 50% ընդամենը 30 րոպեում և 0%-ից մինչև 100% ընդամենը 100 րոպեում:

uk_SM-N910FZKEBTU_000257967_Front-Pen_black

Smart OIS համակարգը նվազեցնում է նկարահանման պահին տեսախցիկի ցնցումներն և պատկերը մշտապես պահում է ֆոկուսի կիզակետում՝ ապահովելով հստակ և պարզ լուսանկար: Այս հատկությունը հատկապես օգտակար է ցածր լուսավորության պայմաններում լուսանկարահանելիս կամ պատկերը շատ խոշորացնելիս:

uk_SM-N910FZDEBTU_000259016_Combination-Pen_gold

Սմարթֆոնի S-Pen գրիչը ամբողջապես դեկորացված է: Օգտագործեք Ձեր S-Pen-ը տարբեր հավելվածներից միաժամանակ բազմաթիվ տեքստեր և պատկերներ ընտրելու համար: Samsung- GALAXY Note 4-ն օժտվել է բազմաթիվ ցուցիչներով, սակայն ընկերությունում իսկական նորամուծություն են համարում ուլտրամանուշակագույն ճառագայթման ցուցիչը, որը սմարթֆոններում առաջին անգամ է կիրառվում: Samsung GALAXY Note 4-ը հասանելի կլինի սև, սպիտակ, ոսկեգույն ու վարդագույն գունային տարբերակներով:

Շնորհանդեսի ընթացքում ներկայացվեց նաև Gear S խելացի ժամացույցը, որի վաճառքը Հայաստանում կմեկնարկի տարեվերջին: Այն առաջինն է իր տեսակում, ժամացույցի մեջ հնարավոր է տեղադրել SIM քարտ, ինչպես հեռախոսի մեջ: Այս ժամացույց-հեռախոսով կարելի է զանգեր կատարել, SMS գրել, չափել սրտի զարկերը, սակայն, ի տարբերություն նախորդ մոդելների, այն ամբողջովին անկախ կլինի ձեր սմարթֆոնից և կծառայի որպես ավտոնոմ սարք:

uk_SM-N910FZKEBTU_000258021_Back_black

Ի դեպ, «Samsung Electronics»-ը դարձյալ անակնկալ է պատրաստել իր հավատարիմ հաճախորդների համար: Նրանք, ովքեր մինչև նոյեմբերի 21-ը ներառյալ կգնեն GALAXY Note 4, կստանան Samsung Level Box Mini բարձրախոսը որպես նվեր: Շտապե՛ք, նվերների քանակը սահմանափակ է: