Ժպտացեք, ձեր տվյալները կրկին ցանցում են․ Սամվել Մարտիրոսյան

247200_10151220312553781_2099438613_n
մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյան

Օրերս համացանցում կրկին հայտնվեց մի կայք, որտեղ տեղադրված էին շատերի հեռախոսահամարները, մեքենաների համարանիշները։ Մեծ աղմուկ բարձրացավ, կայքը փակվեց (կարծես Ոստիկանության միջամտումից հետո), աղմուկն անցավ, բոլորը վերադարձան իրենց գործերին։ Իրականում կայքի փակվելը բացարձակապես խնդրի լուծում չէ, քանի որ այդ տվյալներն արդեն բավականին երկար ժամանակ «թափառում են» ինտերնետում և նույնիսկ Վերնիսաժում՝ սկավառակի տեսքով։

Այդ տվյալների շտեմարաններն երկար պատմություն ունեն․

●    Դրանք հայտնվեցին մարդկանց ձեռքերում դեռեւս 2010 թվականին։

●    2012-ն թարմացվեցին։ Այսինքն՝ ինչ-որ մեկը կրկին գողացավ տվյալները և տարածեց։

●    2013 թվականին ադրբեջանական հաքերները երկու անգամ հրապարակեցին դրանք՝ հայտարարելով՝ իբր կոտրել են ՀՀ ոստիկանության սերվերները և այնտեղից տարել տվյալները, ինչն իրականությանը չէր համապատասխանում. պարզապես տղերքը որոշել էին իրենց վերագրել այն, ինչը վաղուց արդեն արվել էր հենց Հայաստանում։

●    2014-ի ընթացքում ցանցում հայտնվեցին մի քանի կայքեր, որոնք տրամադրում էին նույն շտեմարաններն արդեն ինտերնետի միջոցով՝ ավելի մատչելի ձևով։

Խնդիրն այն է, որ անցել է 4 տարի, բայց ոչինչ չի փոխվել: Այսինքն՝ պարզ չէ, թե որտեղից է պարբերաբար արտահոսք լինում։ Շտեմարանները պարունակում են անհատների և կազմակերպությունների հեռախոսահամարներ, ինչի պատճառով շատերը մեղադրում են օպերատորներին տեղեկատվության արտահոսքի համար։ Սակայն այն փաստը, որ շտեմարաններում առկա են նաև անձնագրային և մեքենաների պետհամարանիշների տվյալները, ավելի տրամաբանական են դարձնում այն վարկածը, որ դրանց արտահոսքն եղել է ինչ-որ պետական մարմնից։ Ամբողջ խնդիրն այն է, որ հասարակությունը տեղյակ էլ չէ, թե պետական և մասնավոր որ կառույցներն են տիրապետում մեր անձնական տվյալներին։ Եվ մյուս կարևոր հարցը՝ ինչպե՞ս են այդ տվյալները պաշտպանվում, ո՞ւմ և ե՞րբ են հասանելի, և այլն։

Օրինակ՝ ամեն օր մի քանի տասնյակ անգամ ամեն մի երևանցի տեսանկարվում է խաչմերուկներին և կարմիր գծերով ավտականգառներմում տեղադրված տեսախցիկներով։ Ոստիկանությունից բացի՝ այդ տվյալները տնօրինում են երկու մասնավոր ընկերություններ։ Տեսականորեն այդ տվյալները կարող են օգտագործվել անհատին վերահսկելու համար։ Սակայն հանրությանը հայտնի չէ, թե ինչպես են դրանք տնօրինվում։

Մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանի հոդվածն ամբողջությամբ կարդացեք այստեղ։