Կոնցեպտ. հեծանիվ, որը նաև լվացքի մեքենա է (նկարներ)

biwa-bike-washing-machine-by-barbora-tobolova2Դիզայներ Բարբարա Տոբոլովան (Barbora Tobolova) ներկայացրել է հեծանվի կոնցեպտ, որն իրենից ներկայացնում է մեխանիկական լվացքի մեքենա: BiWa (bike washing machine) կոչվող հեծանիվը թույլ է տալիս լվանալ շորերն ընթացքի մեջ:

BiWa-ն ունի թեթև կաղապար և բավական լայն հետին անվադող, որը հնարավորություն է տալիս այնտեղ տեղավորել շորերը, ջուր և լվացքի փոշի լցնել: Լվացումը կատարվում է մեխանիկական եղանակով, երբ օգտագործողը հեծանիվը գործի է դնում:

biwa-bike-washing-machine-by-barbora-tobolova3

 

biwa-bike-washing-machine-by-barbora-tobolova1

Գաղափարի հեղինակի խոսքով` մոտ 3 կգ քաշով շորերը լավ լվանալու համար պետք է անցնել 2-3 կմ ճանապարհ: Թե արդյոք դիզայները պատրաստվում է այս կոնցեպտը վերածել կոմերցիոն նախագծի, թե ոչ, առայժմ պարզ չէ:

Աղբյուրը` Tuvie.com