Ցանցում են հայտնվել Microsoft Lumia բրենդի առաջին սմարթֆոնի նկարները

Ցանցում են հայտնվել Microsoft Lumia բրենդի առաջին սմարթֆոնի նկարները

407172Մոտ երկու շաբաթ առաջ Microsoft ընկերությունը հայտարարեց, որ այլևս չի օգտագործելու Nokia բրենդի անունն իր արտադրանքներում։ Իսկ վերջերս ցանցում են հայտնվել Nokia-ին փոխարինող Microsoft Lumia նոր բրենդի առաջին սմարթֆոնի նկարները։

407174

Լուսանկարները տեղադրվել են չինական Weibo սոցցանցում։ Սարքը կրում է RM-1090 կոդային համարը։ Ենթադրվում է, որ այն Lumia 530 մոդելի բյուջետային տարբերակն է, սակայն լուսադիոդային լուսարձակմամբ և դիմային տեսախցիկով։

407173

Դատելով լուսանկարներից՝ Microsoft-ը որոշել է հավատարիմ մնալ Nokia-ի դիզայներական գաղափարներին։ Թե ինչ տեխնիկական պարամետրեր կունենա նոր մոդելը, առայժմ հայտնի չէ, սակայն սմարթֆոնի պաշտոնական շնորհանդեսը հնարավոր է տեղի ունենա առաջիկա ամիսների ընթացքում։

Աղբյուրը՝ wmpoweruser.com