Թեստ․ ո՞ր պլանշետն է ամենաերկարն աշխատում ավտոնոմ ռեժիմում

Թեստ․ ո՞ր պլանշետն է ամենաերկարն աշխատում ավտոնոմ ռեժիմում

besttablets2013PhoneArena-ն փորձարկել է ներկայումս շուկայում առկա ամենահզոր պլանշետները և պարզել, թե դրանցից որն է ամենաերկարն աշխատում ավտոնոմ ռեժիմում։

Տարօրինակ է, բայց 6700 մԱ/ժ տարողությամբ մարտկոց ունեցող Nexus 9-ը չի գրավել առաջին տեղը, այլ տեղը զիջել է Sony Xperia Z3 Tablet Compact պլանշետին, որի մարտկոցի տարողությունն ընդամենը 4500 մԱ/ժ է։ Հնարավոր է, Sony-ի պլանշետին օգնել է ավելի փոքր էկրանը՝ 8 դյույմ Nexus 9-ի 8,9 դյույմի փոխարեն։ Կամ էլ SoC Qualcomm Snapdragon 801 պրոցեսորն ավելի էներգախնայող է, քան Nvidia Tegra K1-ը։

Առաջատարների եռյակը եզրափակում է Samsung Galaxy Note Pro-ն, որը համեմատված մոդելների շարքում ունի ամենամեծ էկրանը՝ 12,2 դյույմ և ամենատարողունակ մարտկոցը (9500 մԱ/ժ)։

viva la sony

4-րդ տեղում Apple iPad Air 2 պլանշետն է, իսկ վերջին տեղում iPad mini 3-ը։ Նշենք, որ աղբյուրը չի հաղորդում՝ արդյոք փորձարկումից առաջ բոլոր պլանշետների էկրանի պայծառությունը միատեսակ է եղել, թե ոչ։

Աղբյուրը՝ PhoneArena

 

Բաժիններ: Tablets, Tech