Microsoft-ը ցուցադրել է Nokia ապրանքանիշը չկրող առաջին սմարթֆոնը (տեսանյութ)

-miyFJcN4pAvypg-QMeP4w-articleMicrosoft ընկերությունը ներկայացրել է Lumia 535 նոր սմարթֆոնը, որը Lumia սերիայի առաջին մոդելն է, որ չի կրում Nokia ապրանքանիշը։

Ընկերությունում Lumia 535 սմարթֆոնն անվանել են սմարթֆոն` «5×5×5»: Այն ունի 5 դյույմ անկյունագծով էկրան և երկու 5 ՄՊ տեսախցիկ:

Սմարթֆոնն ունի քառամիջուկ, 1,2 ԳՀց հաճախությամբ պրոցեսոր, 1 ԳԲ օպերատիվ հիշողություն և 8 ԳԲ ներքին հիշողություն (մինչև 128 Գբ SD-քարտ ավելացնելու հնարավորությամբ): Այն կվաճառվի երկու տարբերկով. 1 և երկու SIM-քարտանի և 7 գույնով:


Lumia 535-ի վաճառքը նախատեսված է այս տարվա նոյեմբերից, իսկ գինը կլինի 110 եվրոյի սահմաններում:

Աղբյուրը՝ Microsoft