ՀՀ ԿԲ․ բանկին պատկանող որևէ սերվեր չի կոտրվել

kbԼուրեր էին տարածվել, որ կոտրվել են ՀՀ կենտրոնական բանկի մի շարք սերվերներ: ՀՀ Կենտրոնական բանկի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ ՀՀ կենտրոնական բանկի բոլոր սերվերները հուսալի պաշտպանված են, բանկի սերվերներից գաղտնի տվյալների արտահոսք չկա, կոտրման փորձերը հաջող կասեցվում են:
Ինչ վերաբերում է համացանցում հրապարակված արխիվին, ապա, ըստ բանկի, այն պարունակում է հին, ոչ արդիական, որոշ դեպքերում կեղծ տվյալներ: ՀՀ կենտրոնական բանկի մասնագետները այս պահին քայլեր են ձեռնարկում համացանցում հրապարակված արխիվի աղբյուրը պարզելու համար:
Նշենք, որ file.cba.am-ը ANTI-armenia.ORG-ի կողմից ենթարկվել էր deface հարձակման, թե ինչ տեսք ուներ կայքը կոտրվելու պահին, դիտեք այստեղ։