Samsung-ը կկորացնի Galaxy S6-ի երկու կողմերը

samsung-unpacked-galaxy-note-edge-12_2040_verge_super_wideSamsung ընկերությունն սկսելու է մշակել Galaxy S6 դրոշակակիր սմարթֆոնը զրոյից՝ ամբողջովին փոխելով սմարթֆոնի դիզայնը:

IHD Technology ընկերության վերլուծաբան Ջերի Կանի խոսքով՝ Galaxy S6-ը կներկայացվի հաջորդ տարվա ընթացքում և նման կլինի Galaxy Note Edge-ին , սակայն կորացված կլինեն սմարթֆոնի երկու կողմերը։ Տվյալներ կան, որոնց համաձայն՝ Note Edge -ը նախատեսվում էր թողարկել կորացած երկու կողմերով, սակայն վերջին պահին Samsung-ը որոշում է կայացրել կորացնել միայն մի կողմը։

galaxy-note-edge-750x422

Ամենայն հավանականությամբ, Galaxy S6-ը կունենա Qualcomm Snapdragon 810 պրոցեսոր, 16 կամ 20 ՄՊ տեսախցիկ, 3 կամ 4 ԳԲ օպերատիվ հիշողություն։ Phonearena-ն գրում է, որ սմարթֆոնի էկրանը կարող է ունենալ UHD թույլատրություն։

Աղբյուրը՝ Phonearena.com