Google Messenger-ն արդեն Play Store-ում է

Google Messenger-ն արդեն Play Store-ում է

google-messenger-71-710x409Google ընկերությունը թողարկել է հաղորդագրությունների հետ աշխատելու համար նախատեսված Google Messenger հավելվածը, որը փոխարինելու է Hangouts-ին։

Հավելվածը թույլ է տալիս շատ հեշտորեն ուղարկել ֆայլեր, տեղում նկարներ և տեսանյութեր նկարահանել և ուղարկել։ Հավելվածում կա որոնման հնարավորություն, որը հեշտացնում է կոնտակտները գտնելը։ Բացի այդ՝ հնարավոր է արգելափակել այն կոնտակտներին, որոնցից չեք ուզում հաղորդագրություն ստանալ։

Նշենք, որ Messenger-ն առանձնանում է մատերիական դիզայնով, թույլ է տալիս ուղարկել աուդիո-հաղորդագրություններ և այլն։ Նշենք, որ Android Lollipop-ում Google Messenger-ը տեղադրված է որպես լռակյաց SMS-հավելված։

Google Messenger-ը բեռնել արդեն Play Store-ից․ հավելվածը հասանելի է Android 4.1 և բարձր ՕՀ-ով աշխատող սմարթֆոնների համար։

Աղբյուրը՝ AndroidAuthority