«Խելացի» գլխարկ՝ ֆիտնես-թրեքերի ֆունկցիաներով

«Խելացի» գլխարկ՝ ֆիտնես-թրեքերի ֆունկցիաներով

408089Lifebeam ընկերությունը թողարկել է նոր տեսակի ֆիտնես-թրեքերներ, որոնք ունեն սովորական սպորտային գլխարկի տեսք և նախատեսված են հիմնականում հեծանվորդների և վազորդների համար։

Գլխարկը համալրված է տարբեր սենսորներով, որոնք հետևում են սրտի աշխատանքին, վարժությունների ինտենսիվությանը, քայլերի և ծախսված կալորիաների քանակին։ Գլխարկներն աշխատում են iOS, Android և Windows սարքերի հետ և օգտագործում են Bluetooth մոդուլ։

Գլխարկները անջրանցիկ են և հարմար ցանկացած եղանակին օգտագործելու համար։ Դրանք կարելի է նաև լվանալ։

Lifebeam-ն իր սարքերում օգտագործում է տեխնոլոգիա, որը հետևում է արյան շրջանառության արագությանը՝ անընդմեջ գրանցելով արյան ծավալի փոփոխությունները, որոնց արտացոլում են արյունատար անոթների վիճակը։

Գլխարկները ներկայացված են սև կամ սպիտակ տարբերակներով և վաճառվում են 99 դոլարով։

Աղբյուրը՝ CNet