Էկրանի շուրջ առանց շրջանակի սմարթֆոնը կթողարկվի դեկտեմբերին (նկարներ)

AndroidHeadlines-ը գրում է, որ հաջորդ ամսվա ընթացքում ZTE ընկերությունը կցուցադրի Nubia Z9 սմարթֆոնը, որի էկրանը չունի շրջանակներ։ Ցանցում հայտնվել են նաև մոդելի մի քանի լուսանկարներ։

ZTE-Nubia-Z9-leaked-image_2

Ինչպես տեսնում եք էկրանի շուրջը չկա սև հատված, և այն միանգամից ամրացվում է հեռախոսի ընդհանուր մետաղական շրջանակի մեջ։ Սպասվում է, որ էկրանի անկյունագիծը կլինի 5,3 դյույմ։ Ինչ վերաբերում է Nubia Z7 մոդելին, ապա այն ունի QuadHD-էկրան՝ 5,5 դյույմ անկյունագծով, Snapdragon 801 պրոցեսոր՝ 2,5 ԳՀց հաճախությամբ, 3 ԳԲ օպերատիվ հիշողություն և 13 ՄՊ հիմնական տեսախցիկ։ Եվ այս ամենը արժե 560 դոլար։

Nubia-Z7-750x398

Nubia Z7-ը վաճառքի է դուրս եկել անցած տարվա դեկտեմբերին, այնպես որ շատ հավանական է, որ նոր սերնդի Nubia-ն կթողարկվի այս դեկտեմբերին։

Աղբյուրը՝ http://androidinsider.ru/