Տնային մինի-սրճեփ, որը կարելի է կառավարել սմարթֆոնով

Տնային մինի-սրճեփ, որը կարելի է կառավարել սմարթֆոնով

Ինչպես տնային պայմաններում եփել սուրճ տարբեր բաղադրատոմսերով՝ ճիշտ ջերմաստիճանում, սերուցքի, շաքարավազի, շոկոլադի ու օշարակի ճիշտ քանակությամբ․․․ Ստեղծվել է Arist սարքը, որը ղեկավարվում է սմարթֆոնի միջոցով և կարողանում է սուրճ պատրաստել ավելի քան հարյուր հազար բաղադրատոմսերով։

Սուրճի այս ապարատը նաև հաշվի է առնում սուրճի հատիկների չափսը, ճնշումը և այլն։ Սարքը կարելի է ղեկավարել iOS կամ Android հավելվածներով, ընդ որում՝ բաղադրատոմսը ընտրելիս կարելի է փոփոխություններ անել դրանում։

01c8f51d11684a2744b8126f495a440f_largeԲացի այդ՝ Arist հավելվածը կվերլուծի ձեր նախասիրությունները և կառաջարկի սուրճ խմել այն ժամերին, երբ դուք սովորաբար նախընտրում եք անել դա։

Սարքի հետ միասին տրամադրվում են վեց NFC-սթիքերներ, որոնց կարելի է կցել տարբեր բաղադրատոմսեր, և եթե դրանցից որևէ մեկը փակցված լինի ձեր բաժակին, սարքը կսկսի պատրաստել տվյալ բաղադրատոմսով սուրճը։

e98092cb0e8017ec5d2ea1b0fe664ff7_large e854a311e783776e448191d0570c2570_large collage-630x472 968611acf91ee77271bc3f7330a6fe7f_large 204338eda6e51d650828f35190c746eb_large 83642f7683b7ca9311da85713f21fb9c_large-630x420

Kickstarter-ում այս նախագիծը հասցրել է հավաքել երեք անգամ ավելի շատ գումար, քան պահանջվում էր։ Սպասվում է, որ վաճառքը կմեկնարկի 2015-ին, իսկ այժմ ցանկացողները կարող են նախապատվեր ձևակերպել այստեղ։

Բաժիններ: Tech, Համալրիչներ