Երևանում կկայանա հեռաբժշկության և էլ. առողջապահության սեմինար

Երևանում կկայանա հեռաբժշկության և էլ. առողջապահության սեմինար

telemedՆոյեմբերի 17-20-ը  Հայ-Ռուսական համալսարանում կկայանա Հեռաբժշկության և էլ. առողջապահության առաջին հայ-գերմանական սեմինարը, որը կազմակերպվում է Առողջապահական տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտում կրթական, գիտական և գործնական նախագծի շրջանակներում, որին մասնակցում են Գերմանիայից՝ Ռեգենսբուրգի համալսարանական բժշկական կենտրոնը, Դեգենդորֆի Տեխնոլոգիաների ինստիտուտը, և Կլուգհամեր հեռաբժշկական ընկերությունը, իսկ Հայաստանից՝ Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանը և Տելեբժշկության հայկական ասոցիացիան: Նախագիծը ֆինանսավորվում է համատեղ Գերմանիայի կրթության և գիտության նախարարության և Հայաստանի Գիտության պետական կոմիտեի կողմից։

Սեմինարի ընթացքում Գերմանիայի և Հայաստանի մասնագետները կներկայացնեն զեկույցներ, կվարեն քննարկումներ և գործնական նիստեր նվիրված հեռաբժշկության և էլեկտրոնային առողջապահության ներկա վիճակին և զարգացման հեռանկարներին երկու երկրներում: Բացի նախագծի մասնակիցներից՝ նոյեմբերի 18-19-ին սեմինարի աշխատանքներին կարող են մասնակցել բոլոր հետաքրքրվածները։ Կազմակերպիչները հրավիրում են բոլոր նրանց, ովքեր կատարում են հեռաբժշկության և էլ․առողջապահության ծրագրեր կամ աշխատանքներ և կցանկանան ներկայացնել իրենց փորձը և կարծիքները (նախատեսվում են 15 րոպե տևողությամբ զեկույցներ):

Աղբյուրը՝ http://armtelemed.org/