Facebook-ը պատրաստվում է ապահովել Աֆրիկայում անվճար ինտերնետ

xgMuaNtuZ-IA9YuLLhG_Iw-articleFacebook-ն ու Avanti հեռահաղորդակցական ընկերությունը պատրաստվում են Աֆրիկայում ինտերնետն անվճար դարձնել։ Այս մասին հաղորդում է The Telegraph-ը։

Երկու ընկերություններն էլ առայժմ հեռու են մնում մեկնաբանություններից։ Հայտնի է, որ Avanti-ն երկու արբանյակ ունի Աֆրիկայի վրա, իսկ մոտ ապագայում պատրաստվում է թողարկել այդ տարածքում ևս երկու նման արբանյակ։

Մարկ Ցուկերբերգը մեկ անգամ չէ, որ խոսել է երրորդ աշխարհի երկրներն ինտերնետով ապահովելու անհրաժեշտության մասին։ Սոցցանցի հիմնադիրը գործարկել է նաև Internet.org կայքը, որի տվյալներով՝ 160 մլն մարդ կարող է դուրս գալ աղքատությունից, եթե հնարավորություն ունենա օգտվելու ինտերնետից։

Բացի այդ՝ վերջերս հայտնի դարձավ, որը սոցցանցը զբաղվում է սեփական նախագծով, որը կապված է ինտերնետային կապ ապահովող թռչող անօդաչու սարքերի հետ, որոնք կարող են մի քանի ամիս շարունակ լինել 18-27կմ բարձրության վրա։

Աղբյուրը՝ The Telegraph