Սկյուռիկը գողանում է տեսախցիկն ու փախչում (տեսանյութ)

Սկյուռիկը գողանում է տեսախցիկն ու փախչում (տեսանյութ)

squirrelՄոնրեալի փողոցներից մեկում սկյուռիկը գողացել է GoPro փոքր տեսախցիկն ու տարել այն ծառի վրա։ Տեսախցիկը փողոցում դիտմամբ թողել էր տեղի բնակիչներից մեկը, ով տեսախցիկի կողքին նաև հացի կտոր էր դրել։

Տեսանյութում երևում է, թե ինչպես է կրծող կենդանին վերցնում տեսախցիկն ու այն բարձրացնոմ ծառի վրա։ Նշենք, որ GoPro տեսախցիկի քաշը 74 գրամ է։ Տեսախցիկը կրծելու փորձերից հետո սկյուռը համոզվում է, որ այն ուտելի չէ և նետում է գետնին։

Տեսանյութի հեղինակ Դեյվիդ Ֆրեյհեյտը պատմել է, որ վաղուց է փորձում նման տեսանյութ նկարել։ Արդյունքը ավելի քան հաջողված է, քանի որ տեսանյութը մեկ շաբաթում ունեցել է արդեն մեկուկես միլիոն դիտում։

Աղբյուրը՝ Lookatme.ru