Honda-ն ներկայացրել է ջրածնային շարժիչով ավտոմեքենայի նոր կոնցեպտ

Honda_FCV_CONCEPTՃապոնական Honda ընկերությունը ներկայացրել է ջրածնային շարժիչով ավտոմեքենայի կոնցեպտ: Ավտոմեքենայի առաջին տարբերակն ընկերությունը ներկայացրել է 2013-ի նոյեմբերին Լոս-Անջելեսում (այդ ժամանակ այն կոչվում էր Honda FCEV):

FCV-մեքենայի դիզայնը բավական մոտ է սերիական արտադրությանը: Մեքենայի նոր տարբերակում ավելացվել է առանց լիցքավորման անցնելիք ճանապարհի երկարությունը` 482 կմ նախկին 386 կմ-ի փոխարեն: Մեքենայի հզորությունն ավելացել է 60 %-ով (մինչև 135 ձիաուժ): Ենթադրվում է, որ Honda FCV-ի վաճառքը կսկսվի 2016 թվականի գարնանը, Ճապոնիայում, ԱՄՆ-ում և Եվրոպայում: Մեքենայի գինը դեռ անհայտ է:

Առաջին Honda ջրածնային շարժիչով մեքենան թողարկվել է 2008 թվականին (FCX Clarity):

Աղբյուրը՝ HondaNews