Micromax Canvas Nitro А311 սմարթֆոնը կառավարվում է հայացքով

Micromax Canvas Nitro А311 սմարթֆոնը կառավարվում է հայացքով

Micromax ընկերությունը ներկայացրել է Canvas Nitro A311 մոդելի սմարթֆոնը, որն աշխատում է Android 4.4 Kitkat օպերացիոն համակարգով։ Սարքն ունի ութամիջուկ պրոցեսոր և ունի 5 դյույմանոց HD IPS-էկրան։ Հեռախոսի տեսախցիկներն են 13 և 5 ՄՊ։

408280Սմարթֆոնն ունի մի քանի հարմար ֆունկցիաներ․ այն հնարավորություն է տալիս լուսանկար անել՝ կողմնային կոճակը սեղմելով (հարմար է սելֆիի համար), միաժամանակ լուսանկարել երկու տեսախցիկներից, կա նաև լուսանկարի ավտոմատ հստակեցման ֆունկցիա։ Կարելի է նաև կոլաժներ ստանալ՝ թափահարելով հեռախոսը, ինչպես նաև կառավարել այն հայացքով․ եթե օգտագործողն աչքերը հեռացնի էկրանից, տեսանյութի նվագարկումը կանգ կառնի և կվերսկվի, երբ օգտագործողի նորից սկսի նայել էկրանին։

Micromax Canvas Nitro А311-ի պարամետրերն են․

Ցանցեր – GSM 900/1800/1900 ՄՀց, WCDMA 900/2100 ՄՀց

  • ՕՀ – Android Kitkat 4.4
  • Պրոցեսոր -Tru Octa Core 1,7 ԳՀց
  • Հիշողություն – 16 ԳԲ
  • Օպերատիվ հիշողություն- 2 ԳԲ
  • Էկրան – 5 դյույմ, 1280×720 թույլատրություն
  • Տեսախցիկներ – 13 ՄՊ և 5 ՄՊ
  • Հիշողության քարտ- մինչև 32 ԳԲ
  • Bluetooth 4.0, Wi-Fi, micro USB
  • Մարտկոց – 2500 մԱ/ժ
  • Չափսեր- 141х71,5х9,3 մմ

Աղբյուրը՝ Micromax․com

Բաժիններ: Mobile, Tech