Nokia-ն ներկայացնելու է նոր սարք

Nokia-ն ներկայացնելու է նոր սարք

Ֆինլանդական Նոկիա ընկերությունը Թվիթերում հայտարարություն է տարածել նոր սարքի մասին, որը կներկայացվի հանրությանը այսօր՝ նոյեմբերի 18-ին:

Սարքի մասին ոչ մի մանրամասնություն չի նշվել, նկարում ցուցադրվել է միայն դրա սև տուփը: Մինչ այս ընկերությունը հայտարարել է, որ այլևս չի պատրաստվում վերադառնալ սմարթֆոնների շուկա: Ընկերության համապատասխան ճյուղը վաճառվել է Microsoft-ին այս տարվա ապրիլին` մոտ 5 միլիարդ դոլարով (ևս 2,18 միլիարդ դոլար Microsoft-ը վճարել է արտոնագրերի համար):

B2pgXV7CUAABW3A

Իսկ ավելի ուշ ընկերությունում աստիճանաբար սկսել են հրաժարվել սմարթֆոնների արտադրությունից` Նոկիա բրենդի անվան տակ, իսկ այս ամսվա սկզբին արդեն շուկա է հանվել առաջին Lumia սմարթֆոնը` առանց Nokia բրենդի:

Աղբյուրը՝ DigitalTrends․com

Բաժիններ: Tech, Համալրիչներ