Կորած սմարթֆոնը գտնելու համար նախատեսված լավագույն հավելվածները

Ինչ անել, եթե Ձեր հեռախոսը գողացել են։ Բարեբախտաբար, սմարթֆոնները գտնելն այսօր դարձել է բավական հեշտ, քանի որ գոյություն ունեն հատուկ հավելվածներ, որոնք կարող են տեղեկացնել հեռախոսի գտնվելու վայրի մասին ու նույնիսկ արգելափակել դրա օգտագործումը, եթե, իհարկե, այն միացված է ինտերնետին։

Android Device Manager

ADM-750x421

Սա Google-ի հավելվածն է, այն կարողանում է գտնել կորած հեռախոսը և ջնջել դրա մեջ եղած տվյալներն ու ֆայլերը։ Բացի դրանից՝ ծրագիրը կարող է օգտագործվել էկրանի ծածկագրի կոդը չեղարկելու համար, ինչպես նաև հեռախոսի տերը կարող է դրա կորստի դեպքում հեռախոսահամար նշել՝ իր հետ կապվելու համար։

Anti Theft Alarm

ATA-456x750

Այս հավելվածը փորձում է կանխել սմարթֆոնի գողությունը։ Այն սկսում է բարձր ազդանշան տալ, երբ արագ տեղափոխվում է կամ անջատվում լիցքավորումից։

avast! Anti Theft

Avast անտիվիրուսային ընկերությունը ներկայացրել է իր լուծումը։ Բացի հիմնական ֆունկցիաներից՝ գողացված հեռախոսի գտնվելու վայրի մասին ինֆորմացիայից, այն արգելափակելուց և հիշողությունը ջնջելուց, հավելվածը հեռակա կարողանում է լուսանկարներ անել, ձայնագրել միկրոֆոնով շրջապատի ձայները։

Աղբյուրը՝ http://androidinsider.ru/