iPhone 7․ առաջին լուրերը Apple-ի հաջորդ սերնդի սմարթֆոնի մասին

iPhone 7․ առաջին լուրերը Apple-ի հաջորդ սերնդի սմարթֆոնի մասին

iphone-7Դեռ չէին հասցրել գնորդներն ընտելանալ iPhone 6-ին և 6 Plus-ին, սակայն ցանցում են հայտնվել արդեն Apple-ի հաջորդ սերնդի սմարթֆոնի մասին լուրեր ու կոնցեպտներ։ Inqusitr կայքը գրում է, որ iPhone 7-ի էկրանն ավելի մեծ կլինի, քան 4.7 դյույմանոց iPhone 6-ինը։ Բացի այդ՝ Apple-ը հնարավոր է հանի Home ֆիզիկական կոճակը։

Կան ենթադրություններ, որ Touch ID մատնահետքի սենսորը iPhone 7-ում կներդրվի անմիջապես էկրանի մեջ, այսինքն՝ հնարավոր կլինի unlock անել էկրանը՝ մատով էկրանի ցանկացած հատվածի վրա դիպչելով։ Բացի այդ՝ նոր iPhone-ում հնարավոր է լինի unlock-ի նոր տարբերակ՝ օգտագործողի դեմքի ճանաչման միջոցով։

Սպասվում է, որ սարքի գինը զգալիորեն կբարձրանա՝ 650–850 դոլար, ինչը կդարձնի սմարթֆոնը երբևէ թողարկված ամենաթանկ iPhone-ը։

Աղբյուրը՝ Inquisitr

Բաժիններ: Mobile, Tech