SanDisk-ը թողարկել է iPhone-ի համար նախատեսված USB-կրիչ

l_12211SanDisk ընկերությունը սկսել է USB-կրիչի վաճառք, որը համատեղելի է i-սարքերի հետ։ Նորույթը կոչվում է iXpand, և այն ունի երկու մուտք՝ Lightning (iOS-սարքերին միացնելու համար) և USB (համակարգիչներին միացնելու համար)։

Հիշեցնենք, որ iOS օպերացիոն համակարգն, ի տարբերություն Android-ի և Windows Phone-ի, չի ճանաչում արտաքին սարքեր, ինչպիսիք են ֆլեշներն ու հիշողության քարտերը։ iXpand-ը փոխանցում է ֆայլերն Apple-ի սարքերին հատուկ հավելվածի միջոցով։

iXpand-ի վրա կարելի է տեղադրել WMV, AVI, MKV, MP4 կամ MOV ձևաչափով վիդեոներ, անհրաժեշտության դեպքում կարելի է ֆայլերի վրա գաղտնաբառ դնել։

Սարքն ավելի խոշոր է, քան ցանկացած այլ USB-կրիչ և ավելի թանկ արժե՝ 60 դոլար (16 ԳԲ), $80 (32 ԳԲ) և $120 (64 ԳԲ)։ Սակայն ավելի մատչելի է, քան հիշողության ավելի մեծ ծավալով iPhone կամ iPad գնելը։

Աղբյուրը՝ Ars Technica