Microsoft-ը վարձել է ռոբոտ-պահակների (տեսանյութ)

Microsoft-ը վարձել է ռոբոտ-պահակների (տեսանյութ)

n_12210

Microsoft-ը դարձել է առաջին ընկերություններից մեկը, որը ռոբոտներ է վարձել գրասենյակի տարածքը հսկելու համար։ Այն ունի մարդկային հասակ ու 136 կգ քաշ։ Ռոբոտը, որը մշակվել է Knightscope ստարտափ ընկերության կողմից, կարողանում է շրջանցել արգելքները։


K5 ռոբոտը նախատեսված է գրասենյակները, առևտրային կենտրոններն ու դպրոցները հսկելու համար։ Սարքը կարողանում է հայտնաբերել վտանգը․ օրինակ՝ եթե այն տեսնի, որ շինությանը մոտենում է անծանոթ ավտոմեքենա կամ ինչ-որ մեկը գիշերով շրջում է տարածքում, կհաղորդի անվտանգության ծառայությանն իրավիճակի մասին։ Ռոբոտը զենք չի կրում, սակայն վտանգի դեպքում կարող է միացնել վտանգի ազդանշանը։ Իսկ եթե ռոբոտի մոտ գտնվող մարդուն է անհրաժեշտ օգնություն, ապա նա կարող է սեղմել ռոբոտի գլխի վրա գտնվող կոճակը։


Ռոբոտը համալրված է էլեկտրաշարժիչով, Wi-Fi-ով, չորս HD-տեսախցիկներով: Մարտկոցի էներգիան բավականացնում է մեկ օր։

Աղբյուրը՝ Technology Review