HP-ն թողարկում է Surface Pro 3 պլանշետի այլընտրանքը (տեսանյութ)

Envy15x2S_gallery_04_big_verge_super_wideHP ընկերությունը պատրաստվում է թողարկել Surface Pro 3-ի սեփական տարբերակը։ Envy x2 կոչվող մոդելն աշխատում է Windows 8.1 օպերացիոն համակարգով։ Սարքը կարելի է օգտագործել երեք ռեժիմով՝ որպես պլանշետ, նոութբուք և մոնոբլոկ։

Engadget-ը գրում է, որ HP Envy x2-ը հասանելի կլինի երկու տարբերակով՝ 13.3 դյույմանոց էկրանով (1366 х 768 թույլատրություն) և 15.6 դյույմանոց Full HD էկրանով։ Որպես պրոցեսոր օգտագործվում է երկմիջուկ Intel Core M 5Y10 կամ Core M 5Y70 պրոցեսորը՝ 4 կամ 8 ԳԲ օպերատիվ հիշողությամբ։ Հավաքածուի մեջ ներառված է պատյան-ստեղնաշար՝ լուսադիոդային լույսով և Beats Audio դիմային ստերեոբարձրախոսներ։

prod_3_tcm_245_1761203_verge_super_wide

prod_2_tcm_245_1761202_verge_super_wide

Envy15x2S_gallery_03_big_verge_super_wide

prod_4_tcm_245_1761204_verge_super_wide

13.3 դյույմանոց տարբերակն ունի 128, 256 կամ 512 ԳԲ ներքին հիշողություն, իսկ 15.6 դյույմանոցը՝ 500 ԳԲ։ Առաջին տարբերակի չափսերն են՝ 355.4 x 215.4 x 13.7 մմ, իսկ երկրորդինը՝ 412.5 x 243.3 x 14.7 մմ։ Քաշերը համապատասխանաբար 1.27 և 1.83 կգ են։

HP Envy x2-ը վաճառքի դուրս կգա շուտով և կարժենա $749.99։

Աղբյուրը՝ engadget.com