Samsung-ը մինչև տարեվերջ կներկայացնի ճկվող հեռախոս

Futuristic-Snamrtphones-750x414Samsung ընկերությունը ծրագրում է աշխարհին ներկայացնել երկու կողմով ճկվող էկրանով սմարթֆոն։ Այս մասին հայտարարել է ընկերության բիզնես-ռազմավարության ղեկավար Լի Չանգ Հունը, հաղորդում է ZDNet կայքը։ Այս աշնանն ընկերությունն արդեն ցուցադրել է Samsung Galaxy Note Edge ֆաբլետը, որն աջ կողմում ունի կորացած էկրան։

Լի Չանգը խոսել է նաև սովորական էկրանների մասին և նշել, որ 2015-ին ընկերության AMOLED-էկրանների գինը կիջնի։ Սա հնարավոր է՝ ապագայում ազդի սմարթֆոնների վնասված էկրանները փոխելու գների վրա, իսկ առայժմ որոշ մոդելների էկրանը փոխելը կարող է համարժեք լինել տվյալ հեռախոսի գնին։

Աղբյուրը՝ http://androidinsider.ru/