Gorilla Glass 4 ապակին դարձել է կրկնակի ամուր (տեսանյութ)

Gorilla Glass 4 ապակին դարձել է կրկնակի ամուր (տեսանյութ)

l_12293Corning ընկերությունը ներկայացրել է նոր սերնդի Gorilla Glass-ը։ Ապակու ամրությունը մեծացվել է երկու անգամ և 80% դեպքերում այն չի ջարդվում՝ մի մետր բարձրությունից ընկնելով կոշտ մակերևույթների վրա, ինչպիսին են ասֆալտը, սալիկները կամ բետոնային հատակը։

Ամրությունը չի խանգարում ապակու թափանցիկությանը, քանի որ այն ստացվել է քիմիական մշակման շնորհիվ։ Corning ընկերությունն այժմ համագործակցում է 33 խոշոր արտադրողների հետ, ներառյալ Acer, Dell, Hewlett-Packard, HTC, LG, Samsung, Motorola ընկերությունները։

Gorilla Glass 4-ի փորձնական տարբերակն արդեն ուղարկվել է գործընկերներին։ Gorilla Glass 4-ով համալրված սարքերը շուկայում կհայտնվեն ադրեն մի քանի ամսից։

Հիշեցնենք, որ ներկայումս Gorilla Glass-ով պաշտպանված են ավելի քան 3 միլիարդ հեռախոսների էկրաններ։

 

Բաժիններ: Mobile, Tablets, Tech, Համալրիչներ