Amazon-ը կթողարկի հոսքային վիդեո-ծառայություն

AmazonAmazon ընկերությունը լրջորեն մտադիր է մրցել ԱՄՆ-ում հոսքային ամենահայտնի վիդեո-ծառայության` Netflix-ի հետ: New York Post-ը գրում է, որ ինտերնետ-խանութը պատրաստվում է թողարկել սեփական վիդեո-ծառայությունը, որը կլինի անվճար, իսկ եկամուտ ընկերությունը կստանա ներդրված գովազդների հաշվին:

Հիշեցնենք, որ ս.թ. մարտին հայտնի դարձավ, որ Amazon-ն աշխատում է նման ծառայության ստեղծման ուղղությամբ, սակայն ընկերությունը հերքեց այդ տեղեկությունները` պատճառաբանելով, որ դա ընդամենը փորձարկում է եղել: Իսկ այժմ ընկերության ներկայացուցիչները չեն հերքում նոր ծառայության մասին լուրերը, սակայն մանրամասներ հրաժարվում են հաղորդել:

Ներկա պահին Amazon-ն արդեն առաջարկում է հոսքային վիդեո-ծառայության սահմանափակ հնարավորություններ, որոնք թույլ են տալիս օգտագործողներին դիտել վճարովի շոուներն անվճար, սակայն ընդմիջվող գովազդներով:

Աղբյուրը` New York Post