Google-ն առաջարկում է վճարել առանց գովազդի ինտերնետի համար

Google Oracle court case San FransiscoՈչ ոք չի սիրում ինտերնետային գովազդը, ավելին` օգտագործողների մի մասն օգտվում է նույնիսկ հատուկ ծրագրերից, որոնք արգելափակում են կայքերում գովազդի ցուցադրումը: Google ընկերությունն առաջարկում է գովազդներից ազատվելու այլընտրանքային տարբերակ` համեստ ամսավճարի դիմաց չցուցադրել կայքերում գովազդ:

Նոր ֆունկցիան կոչվում է Contributor, ամսավճարը կազմում է 1-3 դոլար: Գումարի մի մասը Google-ը կվերցնի իրեն, իսկ մյուս մասը կտա օգտագործողների կողմից ընտրված և «գովազդից մաքրված» կայքերի տերերին: Ծառայության բաժանորդներն այլևս չեն տեսնի Google AdSense-ի գովազդները, փոխարենն այս կայքերում գովազդային վահանակների տեղում կցուցադրվեն շնորհակալություն հայտնող գրություններ:

Google-ի ներկայացուցիչները կարծում են, որ այսպես օգտագործողները կարիք չեն ունենա օգտվել AdBlock-ից և համանման այլ ծառայություններից:

Աղբյուրը` Business Insider