«Բաց խաղ» առաջնության հաղթող խաղը ներկայացվեց Սերբիայում անցկացվող INDIEPRIZE միջազգային մրցույթին

«Բաց խաղ» առաջնության հաղթող խաղը ներկայացվեց Սերբիայում անցկացվող INDIEPRIZE միջազգային մրցույթին

IndiePrize (3)Նոյեմբերի 10-12 Բելգրադում անցկացվեց Casual Connect համակարգչային խաղերի համաժողովը և նրանց կից IndiePrize «ինդի» խաղեր նախագծողների մրցույթ- ցուցադրությունը, որին մասնակցեց նաև «Բաց խաղ» առաջնության կազմակերպիչ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը՝ ի դեմս առաջնության ղեկավար Շուշանիկ Վարդանյանի և առաջնության հաղթող մասնակից Հենրիկ Հակոբյանի՝ Choppy Fish խաղով: Խաղը ներկայացվեց նաև InDiePrize մրցույթ-ցուցադրությանը: Համաժողովը լի էր թեմատիկ դասընթացներով, գործարար ներկայացումներով և հաջողության պատմություններով, որի մասնակցությունը մեծ փորձ էր մասնակիցների համար:

Մրցույթի ժյուրի անդամների և ներկա ընկերությունների կողմից մեծ էր հետաքրքրությունը Հայաստանից ներկայացված Choppy Fish խաղի նկատմամբ, որը գրավեց ներկաների ուշադրությունն իր գրաֆիկական լուծումներով և ավարտուն տեսքով: Ընդհանուր առմամբ չէր զիջում ներկայացված մասնակիցների խաղերին:

IndiePrize (7) (1)

IndiePrize (10)

IndiePrize (5)

Ըստ 18 ամյա Հենրիկ Հակոբյանի` համաժողովի և մրցույթի մասնակցությունը տվեց իրեն նոր կապեր ոլորտի ընկերությունների հետ, որոնց առաջարկների և խորհուրդների հիման վրա հետագայում կկատարի որոշ փոփոխություններ ներկայացված խաղում: Խաղի զարգացման և հրատարակման համար Հենրիկին եղան նաև մի շարք առաջարկներ՝ առաջատար ընկերությունների կողմից:

Ըստ Շուշանիկ Վարդանյանի` համաժողովի և մրցույթի մասնակցությունը պետք է դարձնել շարունակական, ինչը հնարավորություն կտա հայ երիտասարդներին ծանոթանալու միջազգային փորձին, ցուցադրելու իրենց աշխատանքը և մտքերը, հաստատելու ընկերական և գործընկերային հարաբերություններ ոլորտի ընկերություների և անհատների հետ:

Համաժողովին ձեռք բերած կապերը մեծ հնարավորություններ կստեղծեն զարգացնելու «Բաց խաղ» առաջնությունը, դարձնելու այն միջազգային: Առաջնության շրջանակներում կազմակերպելու դասընթացներ և հանդիպումներ առաջատար ընկերությունների մասնագետների հետ:

Շ. Վարդանյանը եզրափակելով նշեց, որ արդեն իսկ 2015 թվականին ակնկալում են հայ երիտասարդների ակիվ մասնակցությունը «Բաց խաղ» համակարգչային և բջջային խաղերի առաջնությանը, որ խոստանում է ավելի մեծ միջազգային հնարավորություններ և կապեր ստեղծելու հնարավորություն: