Sworkit. լավագույն հավելվածը տնային պայմաններում մարզվելու համար

Sworkit. լավագույն հավելվածը տնային պայմաններում մարզվելու համար

Sworkit Sworkit բջջային հավելվածը, որը  հասանելի է iOS և Android օպերացիոն համակարգերի համար, ոչ միայն շատ օգտակար է մարզվել ցանկացողների համար, այլև շատ հետաքրքիր է օգտագործման տեսանկյունից:

Այն ունիվերսալ է, պրակտիկ և առաջարկում է մարզումների բազմաթիվ ծրագրեր: Գլխավոր առավելությունը վարժությունների ընտրման մեխանիզմն է: Sworkit-ն ամեն մարզման ժամանակ առաջարկում է վարժությունների նոր ծրագիր: Օգտագործողին մնում է միայն ընտրել մարզման տեսակը` յոգա, ուժային, պիլատես և այլն: Այնուհետև պետք է մուտքագրել մարզման տևողությունը, և կարելի է արդեն գործի անցնել:  Այդպիսով, ցանկացած մարզում Sworkit-ի հետ դառնում է ունիկալ:

Հավելվածը վերջերս է թարմացվել, ամբողջովին փոխվել է դիզայնը` դառնալով ավելի լուսավոր ու ժամանակակից: Եվ ամենակարևորը, հիմա վարժությունները ցուցադրում են ոչ թե «կանաչ մարդուկները», այլ իրական մարզիկներ:

Կարելի է նաև բեռնել տեսանյութեր, որտեղ մանրամասն ցուցադրված են վարժությունները: Բացի այդ` հավելվածի աշխատանքի համար այժմ չի պահանջվում միացած լինել ինտերնետին: Կատարելագործվել է նաև հավելվածի վիճակագրությունը, որը թույլ է տալիս նպատակներ սահմանել, հիշեցումներ միացնել և այլն: