Google-ն սկսել է ԱՄՆ-ի ամենամեծ վահանակին գովազդ ցուցադրել (տեսանյութ)

timessquare-3Նոյեմբերի 24-ին Google ընկերությունը սկսել է գովազդ ցուցադրել ԱՄՆ-ի Թայմս Սքուերի ամենամեծ վահանակին: Բացի Google-ի արտադրանքների ցուցադրումից, օրինակ` Android, Chrome և Nexus, բիլբորդն ունի նաև ինտերակտիվ ֆունկցիաներ: Androidify հատուկ հավելվածի միջոցով անցորդները կարող են ստեղծել սեփական «հերոսներին», որոնք կցուցադրվեն վահանակի վրա:

Բացի այդ` էկրանի պերսոնաժների հետ հնարավոր է փոխազդել շարժումները գրանցող համակարգի հետ: Վահանակին Google-ը ցուցադրում է նաև բարեգործական ընկերությունների հոլովակները (WWF, Charity Water, DonorsChoose, GiveDirectly  և այլն):

Գովազդային վահանակը պատկանում է Clear Channel ընկերությանը:  Այն զբաղեցնում է 8 հարկ և ունի 2 322,5 քառ. մետր մակերես: Էկրանը ցուցադրում է պատկերները 2368 × 10048 թույլատրությամբ: Այս վահանակին մինչև տարեվերջ գովազդներ տեղադրելու համար Google-ը վճարել է 4 մլն դոլար: