Volkswagen-ը ցուցադրել է ջրածնային շարժիչներով Passat HyMotion-ն ու Golf Sportwagen HyMotion-ը

Լոս Անջելեսում կայացած ցուցադրություններից մեկի ժամանակ Volkswagen ընկերությունը ցուցադրել է ջրածնային ավտոմեքենաների իր առաջին մոդելները` Golf SportWagen ու Passat, որոնք համալրված են HyMotion համակարգով: Գերմանական ընկերությունն արդեն փորձարկում է վերոնշյալ տեխնոլոգիան ԱՄՆ-ում:

409162

409161

VW Golf HyMotion-ն ունի էլեկտրաշարժիչ (134 ձիաուժ), զարգացնում է 100 կմ/ժ արագություն 10 վայրկյանի ընթացքում:  Երկու մոդելների շարժիչները էներգիա են ստանում վառելիքից ու լիթիում-իոնային մարտկոցներից:

Ու թեև ԱՄՆ-ում այժմ փորձարկվում են բավական մեծ թվով ջրածնային Volkswagen-ներ, ընկերությունը չի շտապում սկսել դրանց վաճառքը: Պատճառն այն է, որ առայժմ չկա ջրածնային լիցքավորման կայանների մեծ ցանց, ինչպես նաև ջրածի արտադրությունը առայժմ կատարելագործվելու կարիք ունի:

Աղբյուրը` autoblog.com