Orange Կինո ծառայությունն արդեն գործում է նաև «Սինեմա Սթար»-ում

_MG_5684Այսուհետ Օrange-ի բաժանորդներն Orange Կինո ծառայությունից կարող են օգտվել նաև «Սինեմա Սթար» կինոթատրոնում: Orange Կինո ծառայությունը, որն Orange-ի ձայնային ծառայությունների բաժանորդներին հնարավորություն է ընձեռում իրենց մտերիմներից մեկին հրավիրել կինո և ձեռք բերել 2 տոմս՝ վճարելով միայն մեկ տոմսի արժեքը, այսուհետ կգործի չորեքշաբթի օրերին Երևանի ամենամեծ կինոթատրոններում:

«Այսուհետ հայկական և արտասահմանյան արտադրության ֆիլմերն առավել հասանելի կլինեն Orange-ի բաժանորդների համար Երևանի 2 խոշորագույն կինոթատրոններում: Կինոն ի սկզբանե եղել է Orange-ի հովանավորության գործունեության առանցքային ուղղություններից: Մենք հավատում ենք, որ ֆիլմերն ավելի հետաքրքիր են, երբ դրանք դիտում ես մտերիմներիդ հետ, և ուրախ ենք Orange-ի բաժանորդների համար իրենց սիրված ժամանցը դարձնել առավել մատչելի»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:

_MG_5625

 

Հիշեցնենք, որ Orange Կինո ծառայությունից օգտվելու համար Orange-ի ձայնային ծառայությունների բաժանորդները պետք է ուղարկեն կարճ հաղորդագրություն 5555 համարին՝ նշելով «kino» բառը: Ծառայության վերաբերյալ մանրամասները հասանելի են http://orangearmenia.am/kino/ կայքում:

«Ռուսաստանյան «Սինեմա Սթար» առաջատար ցանցի 21-րդ կինոթատրոնը՝ առաջին ևամենամեծ մուլտիպլեքսը Հայաստանում, 2013թ. նոյեմբերին Երևանում մեծ հանդիսավորությամբ բացեց իր դռները: Շուրջ 1 տարվա աշխատանքի ընթացքում «Սինեմա Սթար» կինոթատրոն այցելել է ավելի քան 210 000 հաճախորդ: Վստահ ենք, որ մեր նոր համագործակցությունը Orange ընկերության հետ կինոայցելությունն է՛լ ավելի հետաքրքիր կդարձնի և ամենակարևորը՝ առավել հասանելի բոլոր մեր հաճախորդների համար» – ասաց «Սինեմա Սթար Հայաստան» կինոթատրոնի տնօրեն Հրաչյա Արշակյանը: