XOO Belt գոտին կլիցքավորի սմարթֆոնը (տեսանյութ)

XOO Belt գոտին կլիցքավորի սմարթֆոնը (տեսանյութ)

charging-520x390Հաճախ ձեռքի տակ չի լինում այնքան անհրաժեշտ լիցքավորման լարը, իսկ արտաքին մարտկոցներ օգտագործելը բոլորին չէ, որ հարմար է:  XOO Belt նոր գոտին լուծում է այս խնդիրը: Այն ներկայացված է այժմ Indiegogo համաֆինանսավորման հարթակում:

Արտաքինից այս գոտին ոչնչով չի տարբերվում սովորական գոտիներից, սակայն այն թաքցնում է 2100 մԱ/ժ տարողությամբ մարտկոց, որը լրիվ բավարար է ցանկացած սմարթֆոնի մարտկոց լիցքավորելու համար: Գոտին նախագծված է այն պես, որ լիցքավորվելիս հեռախոսը շատ հարմար է պահել ձեռքում կամ դնել այն գրպանում:

20141125043531-xb_splash



Ծրագիրն իրականացնելու համար XOO Belt-ի նախագծողներին անհրաժեշտ է 50 000 դոլար, սակայն արդեն իսկ հաշված ժամերի ընթացքում գոտին հավաքել է 33 000 դոլար:

Աղբյուրը` TheNextWeb.com