Facebook-ի լսարանը գրեթե դադարել է աճել

Global Web Index ընկերությունը հրապարակել է ինտերնետային ամենահայտնի կայքերի լսարանի աճի մասին հետազոտություն, ըստ որի` Facebook սոցցանցն այլևս ունակ չէ լսարանի աճ ապահովել հին տեմպերով:

Նշենք, որ սոցցանցի օգտագործողների թիվը հասել է 1,35 միլիարդի: Կայքի լսարանը շատ դանդաղ է այժմ աճում, փոխարենը բավական ակտիվ են ավելի երիտասարդ ծառայությունները. օրինակ` Tumblr-ի ակտիվ օգտագործողների թիվը մեկ տարում ավելացել է 120%-ով, իսկ այդ ընթացքում Facebook-ն աճել է ընդամենը 2%-ով: Instagram, LinkedIn, Twitter, YouTube նույնիսկ Google+ սոցցանցներն ավելի արագ են աճ գրանցում, քան Facebook-ը:

screen-shot-2014-11-25-at-16-57-16

Ինչ վերաբերում է բջջային հավելվածներին, ապա պատկերը գրեթե նույնն է. Facebook-ն ամենատարածվածն է, սակայն աճի տեմպերով կրկին հետ է մնում: Facebook Messenger-ը կարող է պարծենալ իր արդյունքներով, սակայն դա նրա հաշվին է, որ Facebook-ը նամակագրությունը հանել է հիմնական հավելվածից և տեղափոխել Messenger:

Աշխարհում ինտերնետից օգտվում է 3 մլրդ մարդ, և նրանցից ավելի քան 1,35 միլիարդը գրանցված է Facebook-ում: Ըստ փորձագետների` աճի կանգի պատճառներից մեկն այն է, որ սոցցանցն արգելված է Չինաստանում:

Աղբյուրը` TechCrunch.com