«Չինական» Google-ը ներկայացրել է խելացի հեծանիվ (տեսանյութ)

«Չինական» Google-ը ներկայացրել է խելացի հեծանիվ (տեսանյութ)

Չինաստանում գործող Baidu ամենամեծ որոնողական համակարգը ներկայացրել է Dubike հեծանիվ, որն ունի էներգիայի գեներացման համակարգ և ֆիտնես-թրեքերի ֆունկցիաներ: Սարքն ունի GPS, անվտանգության լապտերներ, սրտի աշխատանքին հետևող սենսորներ և այլն:

l_12339Dubike-ը սինքրոնացվում է սմարթֆոնի հետ Bluetooth-ով և փոխանցում է հավաքված տվյալները: Իսկ համապատասխան բջջային հավելվածը թույլ է տալիս ավելի հարմար երթուղի ընտրել, դիտել գտնվելու վայրը քարտեզի վրա և օգտվել մարզումների ծրագրերից:

Dubike-ն ունի կինետիկ էներգիան էլեկտրականի փոխակերպող գեներատոր. սա նշանակում է, որ հեծանիվը կարող է լիցքավորել սմարթֆոն կամ որևէ այլ սարք:

40

Թե որքան է արժենալու այս հեծանիվը, առայժմ տեղեկություններ չկան: Սակայն Baidu-ն ծրագրում է սկսել խելացի հեծանվի վաճառքը մինչև այս տարեվերջ:

Աղբյուրը` Engadget

Բաժիններ: Tech, Համալրիչներ