Ռոբոտ-դրոնները վտանգավոր են ինքնաթիռների համար

l_12153Վերջին ժամանակներում անօդաչու թռչող սարքերը մեծ տարածում են գտել, քանի որ դրանք օրեցօր ավելի մատչելի են դառնում: Ռոբոտներն օգտագործվում են տարբեր ոլորտներում` սկսած գիտականից մինչև լուսանկարչական: Սակայն դրանց օգտագործումը, պարզվում է, կարող է վտանգավոր լինել ինքնաթիռների համար:

ԱՄՆ Քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությունը հրապարակել է հետազոտություն, որտեղ նշվում է ավելի քան 175 ավիավթարի մասին, որոնց պատճառը դարձել են ռոբոտ-դրոնները: Եվս 25 դեպք է գրանցել, երբ անօդաչու սարքերը հայտնվել են ինքնաթիռին վտանգավոր մոտ դիրքում:

Ներկա պահին վարչությունն աշխատում է օրենքներ ու օգտագործման ուղեցույց մշակել, որպեսզի դրոնների օգտագործումն անվտանգ լինի: Նշենք, սակայն, որ այս փաստաթղթաբանությունը կարող է տևել մի քանի տարի:

Արդեն հիմա վարչությունը պահանջում է արտադրողներից ծրագրային մակարդակում արգելափակել ռոբոտների 120 մետրից բարձր թռչելը: Սակայն պահանջն առայժմ չունի իրավաբանական ուժ:

Աղբյուրը` Engadget.com