Amazon-ի պահեստներում 15.000 ռոբոտ պատրաստ «սպասում» է Ամանորի եռուզեռին (տեսանյութ)

Amazon-ի պահեստներում 15.000 ռոբոտ պատրաստ «սպասում» է Ամանորի եռուզեռին (տեսանյութ)

dk_113014-301Amazon ընկերությունը պատրաստվում է Ամանորի եռուզեռին ակտիվորեն օգտագործել ռոբոտներ՝ օգտագործողների պատվերները ժամանակին կատարելու համար: Ընկերության պահեստներում արդեն տեղակայված են և օգտագործվում են 15 հազար Kiva ռոբոտներ:

Ռոբոտներից յուրաքանչյուրը կարողանում է բարձրացնել և տեղափոխել մինչև 340 կգ ծանրությամբ բեռներ: Ռոբոտի քաշը կազմում է մոտ 145 կգ և այն տեղաշարժվում է 4,8-6,4 կմ/ժ արագությամբ:  Համալրված լինելով տարբեր սենսորներով՝ ռոբոտները կարողանում են շրջանցել արգելքները:

dk_113014-333-660x495


Ռոբոտների օգտագործման շնորհիվ ընկերությունը տարածքի բավական շատ խնայողություն է անում՝ մոտ 50%: Բացի այդ՝ զգալիորեն կրճատվում է պատվերների կատարման ժամանակը:

Աղբյուրը՝ cnet.com