Կոլբա լաբը հայտարարում է տեխնոլոգիական լուծումների մրցույթ

Կոլբա լաբը հայտարարում է տեխնոլոգիական լուծումների մրցույթ

climate-change_SS_142619857_0819132-617x416Կոլբա լաբը հայտարարում է տեխնոլոգիական լուծումների մրցույթ՝ կլիմայի փոփոխության բացասական հետևանքները կանխարգելելու ուղղությամբ: Կլիմայի փոփոխության բացասական հետևանքները, այդ թվում նաև տեղումների նվազումը և ջերմաստիճանի կտրուկ փոփոխությունները, նկատելի ազդեցություն կունենան Հայաստանի սոցիալական ու տնտեսական իրավիճակի վրա առաջիկա տասնամյակների ընթացքում: Ջերմաստիճանի բարձրացումը, տեղումների նվազումը, գետերի և լճերի մակարդակի անկումը, ծայրահեղ շոգը, ջերմային ալիքները, սողանքները և երաշտը  կարող են դառնալ սովորական երևույթներ:

Եթե անհապաղ միջոցներ չձեռնարկվեն, Հայաստանի բազմաթիվ ոլորտներում կարող են տեղի ունենալ անդառնալի խորքային փոփոխություններ: Երկրի առավել աղքատ խավը, հատկապես գյուղական բնակչությունը, խոցելի իրավիճակում կհայտնվի:

Այն մարդիկ, ովքեր ունեն հետաքրքիր լուծումներ և առաջարկներ, որոնք ենթադրում են տեղեկատվական (լինի դա վեբ, թե բջջային) տեխնոլոգիաների կիրառումը կլիմա փոփոխության հետեւանքների վաղ ահազանգման համար, ապա կարող են մասնակցել մրցույթին (մանրամասները կներկայացվեն շուտով):

Հրավիրված ժյուրին կընտրի ներկայացրած մտքերից լավագույններին: Եզրափակիչ փուլ անցած մասնակիցներին, ինչպես նաև ՏՏ մասնագետներին, բջջային հավելված նախագծողներին, դիզայներներին ու այլ նորարար մարդկանց Կոլբա լաբը կհրավիրի մասնակցելու սոցիալական նորարարության ճամբարին 2015 թ. գարնանը: