Կկայանա Գիտության և տեխնոլոգիաների ձեռներեցության ծրագրի (STEP) վենչուրային կոնֆերանսը

unnamedԴեկտեմբերի 4-ին` ժամը 09:30-16:00, Արմենիա Մարիոթ հյուրանոցի «Տիգրան Մեծ» դահլիճում, տեղի կունենա ամենամյա Գիտության և տեխնոլոգիաների ձեռներեցության ծրագրի (STEP) Վենչուրային կոնֆերանսը, որի կազմակերպիչներն են Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և ԱՄՆ Քաղաքացիական հետազոտությունների զարգացման հիմնադրամը:

Կոնֆերանսի ընթացքում ԱՄՆ-ի և Հայաստանի փորձագետներից բաղկացած ժյուրիին կներկայացվեն 15 ներդրումային ծրագրեր, որոնք մշակվել են հայ նորարար թիմերի կողմից «Գաղափարից դեպի շուկա» դրամաշնորհային ծրագրի շրջանակում՝ տեղեկատվական, հեռահաղորդակցման և բարձր տեխնոլոգիաների, ճարտարագիտության, մաքուր տեխնոլոգիաների, գյուղատնտեսություն ոլորտներում: